Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը

Ադրբեջանցիները մշակում են Վազաշենի հարյուրավոր հեկտար հողերը
21.07.2024 | 11:02

2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում: Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի : Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարևան`Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստև գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում: Վազաշենից ստացված տեղեկությամբ`գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը 1994թվականի հրադադարի հաստատումից հետո հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն և գարի ցանում:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 38451

Մեկնաբանություններ